Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր


Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը երեկ Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։

Ադրբեջանական կողմը նշում է, որ Մամեդովն աշխատանքային այցով էր Մոսկվայում և որ Գալուզինի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել համագործակցության ներկա վիճակի շուրջ, ինչպես նաև քննարկել տարածաշրջանային և միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG