Մատչելիության հղումներ

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին


«Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Խանքենդի (ադրբեջանցիները Ստեփանակերտը այդպես են կոչում) և հանդիպել ծագումով հայ բնակիչներին։ Նա նաև այցելել է խոցելի խմբերի համար Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից ստեղծված կացարան։

Ալիևան հատաքրքրվել է, թե ինչպես են ապահովում կացարանում գտնվող ծագումով հայ բնակիչների իրավունքներն ու ազատությունները, պարենային և սոցիալական ծառայությունների հատկացումները, տեղեկացնում է Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը, բայց ոչինչ չի ասվում, թե նա քանի մարդու է հանդիպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG