Մատչելիության հղումներ

«Պատերազմի ներսը». Ռեժիսոր Պասկեևիչյանը «Ֆակտում» կենտրոնի հետ վավերագրել է ուկրաինական պատերազմի չերևացով կողմը


Խարկովի հնագույն շինություններից մեկում կանայք քողարկման ցանցեր են գործում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի նկուղում գործող սրճարանն էլ վերածվել է բանակայինների համար սնունդ պատրաստող խոհանոցի։

«Օդային տագնապը մեզ արդեն չի վախեցնում», - ասաց կանցիցի մեկը:

Պատերազմն այլևս Ուկրաինայում սովորական առօրյա է..... կամավորներն ամեն օր աշխատանքի են գնում՝ կռվողներին սպասարկելու, աջակցելու:

Ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Պասկեևիչյանը «Ֆակտում» փաստագրական կենտրոնի հետ 2 շաբաթ վավերագրել է պատերազմը ներսից. ֆիլմը հենց այդպես էլ կոչվում է «Պատերազմի ներսը»։ Ամենաթեժ կետերից մի քանիսում՝ Խարկովում, Դոնեցկում, Դնեպրում... բնակավայրեր, որոնք ռուսական հարձակման թիրախում են, փորձել են ցույց տալ հասարակ մարդկանց, որոնք զենքով չեն պաշտպանում հայրենիքը, այլ սիրով ու հոգածությամբ։

«Շատ կարևոր է ցույց տալ, թե հասարակությունն ինչպես է համախմբվում, ինչպես է կոնսոլիդացվում պատերազմի պայմաններում, հետաքրքիրն այն է, որ իրենց մոտ այդ ակտիվությունը սկսվել է 2014 թվականին ու չի դադարել մինչև այս նոր պատերազմը», - նշեց Պասկևիչյանը:

Դոնեցկի մարզի Բոգորոդիչնոյե գյուղը պատերազմի ընթացքում 14 անգամ ձեռքից ձեռք է անցել։ Ի վերջո ուկրաինացիները վերագրավել և հնարավորություն են տվել մարդկանց վերադառնալու իրենց տները։

Ֆիլմի հեղինակները հենց առաջնագծում հանդիպել են Ուկրաինայում ապրող հայերից մեկին։ Վահե Մամիկոնյանը, որը մինչև պատերազմը Ուկրաինայի հայերի միության Կրամատորսկի բաժանմունքի նախագահն էր, ստեղծել է օգնություն հավաքող-բաշխող տարածաշրջանային հանգույց։

«Ֆիլմը պատրաստելու ընթացքում մտածում էի, որ սա շատ օգտակար է նաև մեզ համար՝ տեսնել ուրիշի փորձը, հասկանալ, որովհետև մենք ունեինք՝ սուպերմարկետների մոտ երիտասարդներ էին հավաքվում, արկղեր էին դնում և այլն, բայց մենք ունեի՞նք այդպիսի բան, որ մարդն իր սրճարանը կամ ռեստորանը վերածեր ամբողջությամբ բանակային խոհանոցի կամ իր ճաշարանն օրը 24 ժամ տրամադրեր ձրի սնունդ կամ այս տեսակ բաներ: Այսինքն՝ մենք ունենք նաև սովորելու բաներ և կարծում եմ, որ դա մեր հասարակությանը նույնպես օգտակար կլինի», - ասաց Տիգրան Պասկևիչյանը:

«Պատերազմի ներսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան այսօր էր... հեղինակներն ասում են՝ սա դեռ մի էջն է, անվերջ թվացող պատերազմները տարբեր գլուխներ, տարբեր չերևացող կողմեր ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG