Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հաղորդում է Բելգորոդի մարզում 18 հրթիռ խոցելու և մեկ վիրավորի մասին


Բելգորոդ, 19-ը մարտի, 2024թ․
Բելգորոդ, 19-ը մարտի, 2024թ․

Մարտի լույս 27-ի գիշերը Բելգորոդի մարզ մոտեցող ուկրաինական բանակի 18 հրթիռ է խոցվել, հայտնել են թե՛ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, թե՛ շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Գլադկովը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ հարձակումը հետ մղելու ժամանակ մեկ մարդ բեկորային վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Վնասվել են նաև ավտոմեքենաներ և բնակելի շենքեր։

Նահանգապետը նաև հայտնել է, որ Բելգորոդի շրջանից արդեն 2 հազար 800 երեխա է տարհանվել, իսկ մինչև շաբաթավերջ նախատեսվում է մոտ 9 հազար երեխա տեղափոխել այլ մարզերի ճամբարներ։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական շրջանները, մասնավորապես Բելգորոդի մարզը, պարբերաբար ենթարկվում է հարձակումների: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է ռուսական տարածքի վրա խոցված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մասին։ Կիևը հիմնականում չի մեկնաբանում այս հաղորդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG