Մատչելիության հղումներ

Զելենսկին պաշտոնանկ է արել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Դանիլովին


Ալեքսեյ Դանիլովը, արխիվ
Ալեքսեյ Դանիլովը, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովին։

Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Արտաքին հետախուզության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն։

Կադրային փոփոխությունների պատճառների մասին չի հաղորդվում։

Դանիլովն աշխատանքից հեռացվում է ավելի քան չորս տարվա պաշտոնավարումից հետո։ Մինչ այդ՝ 1990-ականներին, նա Լուգանսկի քաղաքապետն էր, 2004-ի նախագահական ընտրությունների ժամանակ գլխավորել է Վիկտոր Յուշչենկոյի Լուգանսկի շտաբը, որից հետո նշանակվել է Լուգանսկի նահանգապետ, մոտ երկու տարի էլ պաշտոնավարել է որպես պատգամավոր՝ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի կազմում։

51-ամյա Լիտվինենկոն Արտաքին հետախուզությունը ղեկավարում է 2021 թվականից, դրանից առաջ էլ՝ 2014-2019 թվականներին, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG