Մատչելիության հղումներ

Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել


Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով չինացիներ են զոհվել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լիցքավորված մեքենան մխրճել է չինացի բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ պակիստանցի վարորդը:

Մարտի 26-ին Խայբեր Փախտունխվա նահանգում տեղի ունեցած հարձակման զոհերը աշխատում էին Չինաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող խոշոր հանրային ենթակառուցվածքային նախագծերում: Հարձակման պատասխանատվությունը մինչ այս պահը որևէ խմբավորում չի ստանձնել։

2021 թվականի հուլիսին էլ չինացի բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ էր ռումբ տեղադրվել, որի պայթյունի հետևանքով 13 մարդ էր սպանվել, ավելի քան 20-ը վիրավորվել։ Պակիստանի իշխանությունները պնդում են, որ այդ հարձակումը ծրագրել է Մուհամմադ Թարիկ Ռաֆիկը՝ Պակիստանի «Թահրիկ-է թալիբան» խմբավորման բարձրաստիճան հրամանատարը, որը նաև պատասխանատու է Պակիստանում մի շարք այլ ահաբեկչությունների համար: Իսլամաբադը Ռաֆիկի մահվան մասին հայտնել է անցյալ տարվա ամռանը ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG