Մատչելիության հղումներ

Կիևը պնդում է, թե խոցել է ռուսական դեսանտային «Կոնստանտին Օլշանսկի» նավը


Արխիվ
Արխիվ

Կիևը պնդում է, որ ուկրաինական ուժերը ոչնչացրել են Ռուսաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Կոնստանտին Օլշանսկի» խոշոր դեսանտային նավը։ Մոսկվան չի մեկնաբանել նավի խոցման մասին Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկի հայտարարությունը։

«Կոնստանտին Օլշանսկին» ուկրաինական ռազմանավ է, որը ռուսական ուժերը առգրավել են 2014 թվականի մարտին՝ Ղրիմի բռնակցումից հետո։

Ուկրաինայի զինված ուժերը Սևաստոպոլին հրթիռային հարված են հասցրել մարտի 23-ին ուշ երեկոյան՝ թիրախավորելով, մասնավորապես, «Յամալ» և «Ազով» խոշոր դեսանտային նավերը, ինչպես նաև Սևծովյան նավատորմի «մի քանի ենթակառուցվածքային օբյեկտներ»։

Ուկրաինական աղբյուրների համաձայն՝ բացի «Յամալ» ու «Ազով» խոշոր դեսանտային նավերից, հրթիռային հարձակման հետևանքով տուժել է նաև «Իվան Խուրս» հետախուզական նավը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG