Մատչելիության հղումներ

Վնասազերծվել է զինված ներխուժման փորձ կատարած երրորդ անձը


Քիչ առաջ վնասազերծվել ու բերման է ենթարկվել Երևանի Նոր Նորքի ոստիկանության բաժին զինված ներխուժման փորձ կատարած երրորդ անձը։

Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները զինված տղամարդուն վնասազերծել են առանց հրազենի կիրառման: Ըստ ոստիկանության խոսնակի՝ նա այս պահին շենքի ներսում է գտնվում։

Նարեկ Սարգսյանն ասաց՝ հստակ չի կարող նշել, թե ինչ էր պահանջում տղամարդը։

Մյուս երկուսը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներխուժման փորձի ժամանակ վիրավորվել են, նրանք բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, երեք հոգի փորձել է ներխուժել ոստիկանության վարչական շենք, նրանք գործադրել են նռնակ։

Դեռևս չի հաղորդվում նրանց ինքնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG