Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինծառայողները Իսլամաբադում մասնակցել են Պակիստանի օրվան նվիրված ռազմական շքերթին


Պակիստանի օրվա առթիվ ռազմական շքերթ Իսլամաբադում, 23-ը մարտի, 2024թ.
Պակիստանի օրվա առթիվ ռազմական շքերթ Իսլամաբադում, 23-ը մարտի, 2024թ.

Ադրբեջանի բանակի զինծառայողների ստորաբաժանումը և Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի զինվորական նվագախումբն այսօր Իսլամաբադում մասնակցել են Պակիստանի օրվա առիթով անցկացված ռազմական շքերթին։

Զինվորականներից բացի շքերթին ներկա են գտնվել Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակներ է հղել Պակիստանի վարչապետին և նախագահին, նշելով, որ Պակիստանն Ադրբեջանի «մոտիկ ընկերն է, եղբայրը և հուսալի գործընկերը»։ Ալիևը բարձր է գնահատել Իսլամաբադի մշտական աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբոջականությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG