Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գյումրիում հանդիպումներ է անցկացնում


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտից Գյումրիում է:

Ժամը 10-ից մոտ երկու ժամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում պետության ղեկավարը փակ հանդիպում անցկացրեց քաղաքի բուհերի ռեկտորների հետ, որի ընթացում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպցիան:

Փաշինյանը նաև բուհի հարթակում ելույթ է ունեցել երկրի տնտեսության վերաբերյալ:

Այնուհետև Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շենքում սկսվեց վարչապետի կրկին դռնփակ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ոստիկանության և անվտանգության աշխատակիցները շրջապատել են նախ բուհի, ապա՝ ՏՏ կենտրոնի շենքերը՝ որևէ մեկին թույլ չտալով նույնիսկ մոտենալ դրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG