Մատչելիության հղումներ

Crocus-ում զոհերի թիվը հասավ 115-ի


Ռուսաստան - Որոնողա-փրկրարական աշխատանքները Crocus City Hall-ում, Մոսկվա, 23-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան - Որոնողա-փրկրարական աշխատանքները Crocus City Hall-ում, Մոսկվա, 23-ը մարտի, 2024թ.

Պաշտոնական վերջին տվյալներով` Մոսկվայի Crocus City Hall-ում զոհերի թիվը հասավ 115-ի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

«Ահաբեկչության վայրում՝ Crocus City Hall համերգային դահլիճում փլատակների մաքրման ժամանակ արտակարգ ծառայությունները նորից հայտնաբերել են զոհվածների մարմիններ։ Այդպիսով` զոհերի թիվը տվյալ պահին կազմում է 115 մարդ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են», - նշված է ՌԴ ՔԿ հաղորդագրությունում։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Ավելի վաղ հաղորդվել էր նախ առնվազն 40, հետո՝ 60, ապա՝ 93 զոհերի և 100-ից ավելի վիրավորների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG