Մատչելիության հղումներ

Սլովակիան նախագահ է ընտրում


Սլովակիայի նախագահ թեկնածուների հեռուստաբանավեճը, Բրատիսլավա, 20-ը մարտի, 2024թ.
Սլովակիայի նախագահ թեկնածուների հեռուստաբանավեճը, Բրատիսլավա, 20-ը մարտի, 2024թ.

Սլովակիայում այսօր մեկնարկել է նախագահական ընտրությունը։ Մեկ տասնյակ թեկնածուների շարքում առաջատարը համարվում է խորհրդարանի խոսնակ Պետեր Պելեգրինին։ Նրա թեկնածությունը պաշտպանում է երկրի ռուսամետ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Ընդդիմությունն աջակցում է նախկին արտգործնախարար Իվան Կորչոկին։

Հարցումների համաձայն՝ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվի առաջին փուլում 80 տոկոսից ավելի ձայն ստանալ, իսկ երկրորդ փուլում Պելեգրինին կարող է հաղթել։

Չնայած Սլովակիայում նախագահի պաշտոնն արարողակարգային նշանակություն ունի, այնուամենայնիվ, նախագահն է վավերացնում միջազգային համաձայնագրերը, նշանակում բարձր դատավորներին և հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Նախագահը նաև կարող է վետո դնել խորհրդարանում ընդունված օրենքների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG