Մատչելիության հղումներ

Crocus City Hall-ում զոհերի թվում առնվազն մեկ ադրբեջանցի կա


Ռուսաստան - Որոնողա-փրկրարական աշխատանքները Crocus City Hall-ում, Մոսկվա, 23-ը մարտի, 2024թ.
Ռուսաստան - Որոնողա-փրկրարական աշխատանքները Crocus City Hall-ում, Մոսկվա, 23-ը մարտի, 2024թ.

Մոսկվայի մարզի առողջապահության գերատեսչության հրապարակած ցանկի համաձայն՝ զոհվածների թվում առնվազն մեկ ադրբեջանցի կա՝ 41-ամյա Վուգար Հուսեյնովը։ Այս մասին հաղորդում է APA գործակալության մոսկովյան թղթակիցը։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 115 զոհի, 100-ից ավելի վիրավորների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG