Մատչելիության հղումներ

Ռուսական բանակը մարտի 16-22-ն իրականացրել է հատուցման 49 հարվածներ. ՌԴ ՊՆ

Ռուսական «Կինժալ» գերձայնային հրթիռը, արխիվ
Ռուսական «Կինժալ» գերձայնային հրթիռը, արխիվ

Ի պատասխան Ռուսաստանի վրա Ուկրաինայի գրոհների և ճեղքումներ անելու փորձերի` Ռուսաստանի բանակը մարտի 16-ից մինչև մարտի 22-ն իրականացրել է «հատուցման» 49 հարվածներ, այդ թվում՝ «Կինժալ» տեսակի հրթիռներով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

«Պատասխան հարվածները հասցվել են բարձր ճշգրտության հեռահար զինատեսակներով, այդ թվում՝ «Կինժալ» տեսակի գերձայնային հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Ըստ գերատեսչության, թիրախներն էին «որոշումների կայացման կենտրոնները, օդանավերի ենթակառուցվածքի օբյեկտները, զենքի և ռազմական տեխնիկայի վերանորոգման արտադրամասերը, անօդաչուների պահեստները, նյութատեխնիկական հենակետերը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերը»:

ՏԱՍՍ ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկման ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «նախընտրական շրջանում ռուսական խաղաղ բնակավայրերին թշնամու հարվածներն անպատիժ չեն մնա»։

​
XS
SM
MD
LG