Մատչելիության հղումներ

Կոբախիձե․ «Լավ կլիներ, որ ԱՄՆ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ սահմաներ»


«Լավ կլիներ, որ ԱՄՆ հետ Վրաստանի ռազմավարական գործընկերությունը կոնկրետ արդյունքների հանգեցներ», - այսօր Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեկ անգամ չէ, որ ասել ենք՝ ռազմավարական գործընկերության արդյունքներից մեկը կարող էր դառնալ մեր երկրի քաղաքացիների համար առանց վիզաների ԱՄՆ մուտքի ռեժիմ ապահովելը։ Կարևոր կլիներ նաև ազատ առևտրի ռեժիմի հաստատումն ու ուղիղ ավիփոխադրումների մեկնարկը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ պնդելով, թե այդ ամենին՝ «կարելի էր հեշտությամբ հասնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG