Մատչելիության հղումներ

Շոլցը կոչ է արել «չգերագնահատել Ռուսաստանի ռեպրեսիվ համակարգի ուժը»

Ռուսաստանն այնքան էլ ուժեղ չէ, որքան ընդունված է կարծել, երեկ Գերմանիայի Բունդեսթագում հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ կոչ անելով չգերագնահատել Ռուսաստանի ուժը։

Ըստ Շոլցի՝ «ռազմական առումով թեև Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում դաժան է, բայց ներքին քաղաքականության մեջ ռուսական ռեպրեսիվ համակարգը ուժի պակասի նշաններ է ցուցադրում»։

«Եթե Ռուսաստանի նախագահը կարծում է, որ այս պատերազմում իրեն մնում է միայն համբերել և մենք կզիջենք, ապա սխալ է հաշվարկել։ Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը հանդես է եկել ԵՄ-ի շրջանակներում զենքի արտադրության ոլորտում համագործակցության ամրապնդման օգտին՝ շեշտելով՝ անհրաժեշտ է ընդլայնել ռազմատնտեսական համագործակցությունը։

Շոլցի այս հայտարարությունները հնչում են Բրյուսելում ԵՄ երկրների ու ղեկավարների այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ֆոնին։ Գագաթնաժողովի օրակարգում նաև Ուկրաինային աջակցության հարցն է։

XS
SM
MD
LG