Մատչելիության հղումներ

Ռուսական դպրոցներում դրոշի բարձրացումը և օրհներգի կատարումը կդառնա պարտադիր շաբաթական արարողություն


Ռուսաստանի պետական դրոշը բարձրացնելու և պետական օրհներգը կատարելու արարողությունը պարտադիր կդառնա Ռուսաստանի բոլոր, այդ թվում՝ մասնավոր դպրոցներում:

Այդ մասին ասվում է ՌԴ կրթության նախարարության պաշտոնական պատասխանում՝ պետական դումայի կրթության հարցերով հանձնաժողովի նախագահ Օլգա Կազակովայի հարցին:

Նախկինում Կազակովան նամակ է գրել նախարարությանը, նշելով, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ուսումնական հաստատություններում անցկացվում է ազգային դրոշի բարձրացման և Ռուսաստանի օրհներգի կատարման ամենշաբաթյա արարողությունը, սակայն, ինչպես Կազակովան է նշել, այդ արարողության կատարումը պարտադիր չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG