Մատչելիության հղումներ

«Հատուկ ռազմական օպերացիայի» մասնակիցները կազատվեն քրեական պատասխանատվությունից


ՌԴ Դաշնային խորհուրդը, արխիվ, Մոսկվա:
ՌԴ Դաշնային խորհուրդը, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը լիագումար նիստում ընդունել է օրենքը, որով «հատուկ ռազմական գործողության» [Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում] ընթացքում Ռուսաստանի զինված ուժերում զինվորական ծառայության պայմանագիր կնքած անձանց ազատում է քրեական պատասխանատվությունից:

Փաստաթուղթը լրացնում է Ռուսաստանի Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերի առանձին հոդվածները, որոնք սահմանում են մոբիլիզացիոն ծառայության զորակոչված կամ մոբիլիզացիայի ընթացքում, ռազմական դրություն կամ պատերազմի ժամանակ ՌԴ զինված ուժերի հետ պայմանագիր կնքած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու գործող մեխանիզմը։

Այն չի տարածվի անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների, ահաբեկչության, հասարակական անվտանգության և պետության սահմանադրական կարգի ու անվտանգության դեմ ուղղված որոշակի հանցագործությունների համար կասկածվող անձանց, մեղադրյալների և պատիժ կրողների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG