Մատչելիության հղումներ

Թուրքիայում այսօր առավոտյան երկու ստորգետնյա ցնցում է գրանցվել


Թուրքիայի ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Յալովայում և Բուրսայում:

Ավելի ուշ մեկ այլ երկրաշարժ էլ տեղի է ունեցել Քահրամանմարաշում, որտեղ, ըստ մասնագետների, ստորգետնյա ցնցման ուժգնությունը 4 մագնիտուդ է եղել:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տվյալներով՝ առավոտյան ժամը 8։ 55-ին (Երևանի ժամանակով 9:55) տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուլքադիրօղլու շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 5.13 կիլոմետր խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG