Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև համագործակցությունը դառնում է ավելի արդյունավետ․ Բաստրիկինը՝ Բաքվում


Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկին, արխիվ
Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկին, արխիվ

Տարեցտարի Ռուսաստանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների միջև փոխգործակցությունը դառնում է ավելի արդյունավետ, Բաքվում, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։

Բաստրիկինն աշխատանքային այցով երեկ է ժամանել Բաքու՝ Քեմրան Ալիևի հրավերով։

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը երկկողմ աշխատանքային հանդիպում են ունեցել։

Ըստ ռուսական կողմի՝ Բաստրիկինը շեշտել է, որ այս հանդիպումը թույլ կտա համակարգել դիրքորոշումները փոխգործակցության արդի հարցերի շուրջ, գնահատականներ փոխանակել երկու երկրների իրավապահ ոլորտում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել Ռուսաստանի քննչական կոմիտեի և Ադրբեջանի գլխավոր դատախազության համատեղ աշխատանքի հեռանկարները։

Այնուհետև Ադրբեջանի Գլխավոր դատախազության և Ռուսաստանի Քննչական կոմիտեի միջև ստորագրվել է 2024-2026 թթ. համագործակցության ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG