Մատչելիության հղումներ

Գազայում սովը կանխելու միակ ճանապարհը խաղաղությունն է․ ԱՀԿ գլխավոր տնօրեն


Գազայում սովի առումով վիճակը կործանարար է, X-ի իր էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ շեշտելով՝ սովն անխուսափել է, և դա կարող է հանգեցնել անմիջական և երկարաժամկետ առողջական լուրջ հետևանքների:

Շեշտելով, որ մինչև 2023 թվականի հոկտեմբեր Գազայում բավական սնունդ կար բնակչությանը կերակրելու համար, իսկ թերսնումը հազվադեպ երևույթ էր՝ Գեբրեյսուսն ընդգծել է՝ հիմա այնտեղ մարդիկ սովից մահանում են։

«Ավելի քան մեկ միլիոն մարդ վտանգի տակ է, եթե զգալիորեն ավելի շատ սնունդ չթույլատրվի Գազա։ Իսկ այն [սովը] կանխելու միակ ճանապարհը խաղաղությունն է»:

ԱՀԿ գլխավոր տնօրենը նաև նշել է, որ «սարսափելի անհանգստացած են Գազայի հյուսիսում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցում տիրող իրավիճակից, որտեղ վտանգի տակ է բուժաշխատողների, հիվանդների և խաղաղ բնակիչների կյանքը։

Ընդգծելով, որ հիվանդանոցը միայն վերջերս է վերականգնել նվազագույն առողջապահական ծառայությունների մատուցումը՝ Գեբրեյեսուսն ասել է, որ հաստատության ռազմականացում վտանգում է առողջապահական ծառայությունների մատուցումը, շտապօգնության մեքենաների հասանելիությունը և կենսական անհրաժեշտության պարագաների առաքումը:

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով բարձրաստիճան զինվորականին, հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում շարունակվող գրոհի ժամանակ զենք և «ահաբեկչական ենթակառուցվածք» են հայտնաբերել:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 300-ը։

«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։ Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG