Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին»


«Մենք միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը», - այսօր Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ», - նշել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG