Մատչելիության հղումներ

Շոլցը զգուշացրել է Ռաֆահում հնարավոր գործողության հետևանքների մասին


Քաղաքացիական բնակչության մեծ թվով զոհերը, որոնցով հղի է Գազայի հատվածի Ռաֆահում գործողությունը, կդժվարացնի տարածաշրջանում խաղաղության հասնելը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպումից հետո։

«Միանգամայն պարզ է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատթարանա», - ասել է նա։

«Իսրայելը բոլոր իրավունքներն ունի պաշտպանվելու, բայց միևնույն ժամանակ չպետք է այնպես լինի, որ Գազայի հատվածում գտնվող այն մարդիկ, ովքեր փախել են Ռաֆահ, վտանգված լինեն այնտեղ իրականացվող ռազմական գործողության պատճառով»,- հավելել է Շոլցը։

Նրա խոսքով՝ նման գործողության արդյունքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ կարող են զոհվել։

«Երկարատև հրադադարը թույլ կտա մեզ կանխել ցամաքային հարձակումը», - ասել է Գերմանիայի կանցլերը:

Մինչդեռ կիրակի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է միջազգային հանրությանը Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար և փոխարենը կոչ արել ճնշում գործադրել ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի կամ Իրանի վրա:

Նա ընդգծել է, որ Իսրայելի գործողությունը Ռաֆահում անխուսափելի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG