Մատչելիության հղումներ

Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կներառի դրանց շրջանցման դեմ միջոցներ


Եվրոպական միությունն (ԵՄ) աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի վրա: Այն կներառի նախկին սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ։ Այդ մասին մարտի 18-ին կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ այսօր Բրյուսելում լրագրողներին ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա:

Նա հրաժարվել է պատժամիջոցների սահմանման որևէ ժամկետ հայտնել:

2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինայի վրա ռուսների հարձակման կապակցությամբ, Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ սահմանել է անհատական և տնտեսական պատժամիջոցների 13 փաթեթ: Վերջին փաթեթը հաստատվել է փետրվարի 23-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG