Մատչելիության հղումներ

«Ոչ մի ընդդիմություն. Ոչ մի ազատություն. Ոչ մի ընտրություն»․ Միշելը շնորհավորել է Պուտինին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանյան ընտրություններին կարճ մեկնաբանությամբ արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահը:

«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ոչ մի ընդդիմություն. Ոչ մի ազատություն. Ոչ մի ընտրություն»,- X-ում գրել է Շառլ Միշելը:

Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաների և օրենսդիրների գերիշխող մեծամասնության համոզմամբ, Ռուսաստանում անցկացվող համապետական ընտրությունները մրցակցային, թափանցիկ և դեմոկրատական չեն, ինչը նշվել է նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ամենամյա զեկույցներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG