Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարությունը կրճատել է Ադրբեջանին ֆինանսական աջակցությունը 


Ամերիկյան կառավարությունը 2 միլիոն դոլարով կրճատել է Ադրբեջանին հատկացվող ֆինանսական աջակցությունը։

Վաշինգտոնը, սակայն, չի հստակեցնում՝ արդյոք նման որոշումը պայմանավորված է Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացմամբ, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։

Լրատվամիջոցը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչ Վերմայի հայտարարությունը, նշում է, որ հաջորդ տարվա համար ԱՄՆ կառավարությունը մտադիր է հատկացնել 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, որն, ըստ պաշտոնյայի, ներառում է աջակցություն տնտեսական աճին, առևտրի ընդլայնմանը, անգլերենի ուսուցմանը, քաղհասարակությանն ու անկախ մեդիային, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպություններին և տարածաշրջանում երկխոսության և վստահության հասնելու միջոցառումներին։

1992 թվականին ընդունված Ազատության աջակցության ակտի թիվ 907 ենթաբաժինը Վաշինգտոնին արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակումից հետո Միացյալ Նահանգների նախագահները մինչև հիմա կասեցրել են բանաձևը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Այդ գործողություններում Աֆղանստանի մատակարարումների համար օգտագործվում էր նաև Ադրբեջանի տարածքը, սակայն Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո ադրբեջանական գործոնը թուլացել է։

Այս տարի թիվ 907-ի արգելքը դեռ չի կասեցվել։

XS
SM
MD
LG