Մատչելիության հղումներ

Այսօր Բաքվում հանդիպում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեկ ուշ երեկոյան ժամանել է Ադրբեջան։

Այսօր Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։

Թուրքիայի արտգործնախարարությունը նշում է, որ հանդիպմանը կքննարկվեն երեք երկրներին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության շրջանակներում ընթացիկ հարցեր։

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին փետրվարի կեսերին Անկարայում էր։ Նա Հաքան Ֆիդանի հետ քննարկել էր տարածաշրջանային հարցեր։ Ըստ վրացական կողմի՝ Դարչիաշվիլին ու Ֆիդանը կարևորել էին տարածաշրջանի կայուն զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Վրաստանի և Թուրքիայի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG