Մատչելիության հղումներ

Մագադանի շրջանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր


Մի-8, արխիվային լուսանկար
Մի-8, արխիվային լուսանկար

Մագադանի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռը տեղափոխում էր տեղի հանքի քսան աշխատակցի։ «Ինտերֆաքս»-ը գրում է երկու զոհի մասին, ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, մեկ զոհի մասին է հայտնում։

Հաղորդվում է նաև վիրավորների մասին՝ առանց այլ մանրամասների։

Որպես վթարի հավանական վարկած նշվում են եղանակային բարդ պայմանները, տեխնիկական խնդիրները և մարդկային գործոնը։

«Ինտերֆաքս»-ը և Mash տելեգրամյան ալիքը գրում են, որ կործանումից առաջ օդաչուները տեղեկացրել են ձնաբքի և շարժիչի հետ կապված խնդիրների մասին:

Mash-ը նաև հայտնում է, որ վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG