Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական գործընթացին


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին Անկարայում ընդունել է նրա թուրք պաշտոնակից Բուրաք Աքչափարը:

Փոխնախարարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

Աքչափարը և Գալուզինն ընդգծել են «հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»։

«Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ռուս-ուկրաինական վեճի կարգավորմանը նպաստելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Էրդողանը միաժամանակ շփումներ է պահպանում թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի նախագահների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG