Մատչելիության հղումներ

Նավալնիի օգնական Վոլկովը խոստացել է շարունակել պայքարը՝ չնայած իր վրա հարձակումներին


Վոլկովի մեքենան հարձակումից հետո
Վոլկովի մեքենան հարձակումից հետո

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մերձավոր օգնական Լեոնիդ Վոլկովը, ով մարտի 12-ին Վիլնյուսում անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել, խոստացել է շարունակել իր պայքարը նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ չնայած ձեռքի կոտրվածքին և այլ վնասվածքներին:

«Ես կշարունակեմ աշխատել և չեմ հանձնվի», - Լիտվայի հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հայտարարել է Վոլկովը։

«Նրանք ուզում էին ինձ իսկական սթեյք դարձնել, բնականաբար, մսի համար նախատեսված մուրճով․ մի մարդ հարձակվեց ինձ վրա հենց իմ տան բակում։ Նա 15 անգամ այդ մուրճով հարվածեց ոտքիս, ոտքս վնասվել է, ցավում է, բայց կոտրվածք չկա, իսկ ձեռքս կոտրվել է»,- ասել է Վոլկովը՝ հարձակումը որակելով «ավազակային բարև Պուտինի սրիկաներից»։

Լիտվայի ոստիկանության խոսնակ Ռամունաս Մատոնիսը AFP-ին հաստատել է, որ երեկոյան ժամը 22-ի սահմաններում Վիլնյուսում հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի քաղաքացու վրա՝ առանց անուն նշելու։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն էլ հարձակումը «շոկային» է որակել՝ նշելով՝ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Հարձակումից առաջ, Վոլկովը Meduza-ի հետ զրույցում ասել էր, որ Նավալնիի մահից հետո անհանգստացած է իր անվտանգությամբ։

«Հիմա գլխավոր վտանգն այն է, որ մենք բոլորս կսպանվենք»,- մտահոգություն էր հայտնել Վոլկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG