Մատչելիության հղումներ

Բորելը ԵՄ-ին կոչ է անում ուժեղացնել պաշտպանական արդյունաբերությունը


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորել, արխիվ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հորդորել է դաշինքին ուժեղացնել պաշտպանական արդյունաբերությունը և համալրել ռազմական պաշարները, որպեսզի պատրաստ լինի դիմակայել «հնարավոր սպառնալիքներին»:

Օրինակ բերելով Ուկրաինան, որը մեծապես հենվում է Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի ռազմատեխնիկայի մատակարարումների վրա, Բորելը հայտարարել է. - «Երկու տարվա բարձր ինտենսիվության պատերազմից հետո առկա պաշարները սպառվել են, և հակամարտությունը մատակարարումների պատերազմից վերածվել է արտադրության պատերազմի»:

Բորելի հայտարարությունից մեկ օր առաջ ամերիկյան CNN-ը, հաղորդել էր, թե ըստ ՆԱՏՕ-ի հաշվարկների՝ Ռուսաստանն այժմ երեք անգամ ավելի շատ հրետանային զինամթերք է արտադրում, քան ԱՄՆ-ն ու ԵՄ-ն՝ միասին: «Սա արտադրական պատերազմ է», - CNN-ին ասել էր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան:

XS
SM
MD
LG