Մատչելիության հղումներ

Սիկորսկի․ «ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ»


Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկի, արխիվ
Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկի, արխիվ

«ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունն Ուկրաինայում այնքան էլ անհավանական չէ», - հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին երկրի խորհրդարանում՝ Սեյմում քննարկումների ընթացքում, ժամեր անց իր այս հայտարարությունը տարածելով նաև սոցցանցերում գրառման տեսքով։

Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, թե «գնահատում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի պահվածքը, որն առաջինն էր, որ չէր բացառել Դաշինքի ուժերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայի տարածքում»։

Ֆրանսիայի նախագահ անցած ամսվա վերջին կարծիք էր հայտնել, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա: Օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում:

Եվրոպական մի շարք պետություններ և Միացյալ Նահանգները մերժել են Ուկրաինա բանակ ուղարկելու գաղափարը:

XS
SM
MD
LG