Մատչելիության հղումներ

Բավարա՞ր են կառավարության ծրագրերը ժողովրդագրական խնդիրները լուծելու համար. արձագանքներ


Երկու Թամարաներով՝ ընկերուհիներ են, քաղաքապետարանի նվիրած ակցիայի շրջանակում անվճար ավտոբուսով կենտրոն հասան, շոյված են։

Մինչև այդ ծանոթացան վարչապետի մարտիության ուղերձին. կանանց գնահատելուց ու շնորհավորելուց բացի, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ «ժողովրդագրական խնդիրները կխորանան, եթե կանայք ավելի ու ավելի շատ երեխաներ ունենալու հակված չլինեն»։ Պետությունը վերարտադրողական առողջության, մանկապարտեզների ծրագրեր է անում։

Թամարա Կիրակոսյանը վստահ է՝ Փաշինյանի կաբինետի ծրագրերը բավարար են կանանց ոգևորելու համար։

Գոհարը համաձայն չէ, որ պետության աջակցությունը, ծննդյան նպաստը բավարար են իրեն խրախուսելու համար, 3 ամսական փոքրիկին թողել է տանը, ստիպված անցել գործի...

Հայաստանում ծնելիության ցուցանիշը 2017 թվակականից կտրուկ տատանումներ չունի՝ տարեկան 36 հազարի կարգի է։ 2022-ին 36 հազար 375 փոքրիկ է ծնվել, 2023-ին՝ 110-ով պակաս։ Վիճակագրական կոմիտեի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանի դիտարկմամբ՝սա մեծ նվազում չէ։ Կառավարության ծրագրերի ազդեցությունն, ըստ նրա, երևում է մեկ այլ ցուցանիշից՝ ավելացել է ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների թիվը։

Օրինակ՝ 18 թվականին ծնված փոքրիկների 22.6 տոկոսն է տան երրորդ կամ հաջորդ երեխան, 22 թվականին 33 տոկոսն է ընտանիքի երրորդը։


Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG