Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով Կիևում է


Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը նախապես չազդարարված այց է կատարել Կիև։

«Ես Կիևում եմ՝ ահազանգելու ժողովրդավարական աշխարհին, որ մենք պետք է վստահ լինենք, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում։ Մեծ Բրիտանիան քայլեր է ձեռնարկել ավելին անելու համար և ամենամեծ ռազմական աջակցության փաթեթը կտրամադրի Ուկրաինային»,- X-ի իր էջում գրել է նախարարը:

Նրա փոխանցմամբ, յուրաքանչյուր ժողովուրդ պետք է հետևի այդ օրինակին և ապահովի ազատության հաղթանակը բռնակալության նկատմամբ։

«Ինչպե՞ս կարող ենք խոսել ժողովրդավարության և ազատության մեր արժեքների մասին, եթե թույլ տանք Պուտինի նման բռնապետին իշխանությունը զավթել ժողովրդավարական երկրում»,- ասել է նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG