Մատչելիության հղումներ

Վերին Լարս տանող ճանապարհն արդեն բաց է նաև բեռնատարների համար


Վրաստան - Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարներ Վերին Լարսի ճանապարհին, արխիվ
Վրաստան - Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարներ Վերին Լարսի ճանապարհին, արխիվ

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը:

Ըստ Վահան Հակոբյանի, ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, նշում է մաքսային կցորդը:

Նախօրեին Վերին Լարս տանող ճանապարհը փակվել էր բեռնատարների համար՝ ձյան առատ տեղումների պատճառով:

XS
SM
MD
LG