Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ն հարվածել է Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական գործարաններից մեկին


Վոլոգդա, արխիվ
Վոլոգդա, արխիվ

Այսօր վաղ առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի խոշորագույն մետալուրգիական գործարաններից մեկում՝ Վոլոգդայի մարզում գտնվող «Սևերստալ» ձեռնարկությունում։

Նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովի մամուլի ծառայության տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքը հարվածել է գործարանի դոմնային վառարաններից մեկին։

«Տուժածներ չկան, գործարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը», - հաղորդում են ռուսական աղբյուրները։

Վոլոգդան ճակատային գծից շուրջ 1000 կիլոմետր հեռավորության վրա է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG