Մատչելիության հղումներ

Ռուսական հատուկ ծառայությունները պնդում են Կարելիայում ահաբեկչության կանխման մասին


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն (ФСБ) այսօր հայտարարել է Կարելիայում ահաբեկչական հարձակում կանխելու մասին։

Գերատեսչության պնդմամբ՝ Կարելիայում գտնվող Բելառուսի քաղաքացիներից մեկը «Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ» պետք է պայթեցներ Օլոնեց քաղաքի վարչական շենքերից մեկը։

«Վնասազերծման ընթացքում Բելառուսի 50-ամյա քաղաքացին դիմադրություն է ցուցաբերել և սպանվել», - հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությունը՝ պնդելով, որ ենթադրյալ ահաբեկիչը նախկինում մասնակցել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին՝ Կիևին աջակցող Բելառուսի քաղաքացիներից կազմված Կաստուս Կալինովսկու անվան գնդի շարքերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG