Մատչելիության հղումներ

Ամերիկան պատերազմում է մեր դեմ. Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Ռուսաստանը մտադիր չէ միջամտել ամերիկյան ընտրություններին: Միաժամանակ նա կոշտ հայտարարություններ է հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին:

«Ամերիկան պատերազմում է մեր դեմ: Ամերիկյան տանկերը շարժվում են Ռուսաստանի Դաշնության տարածքով: Դա վատ է: Նրանք շարժվում են մինչև որոշակի կետ, ապա այրվում, որովհետև մենք ոչնչացնում ենք դրանք»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ամերիկյան ինքնաթիռներն էլ են անցնում Ռուսաստանի օդային տարածքով, սակայն նա չի կասկածում, որ Ռուսաստանի «զգոն զինվորականներն ամեն ինչ կանեն, որ դրանք այրվեն և վայր ընկնեն»:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում 60-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 5-ին: ԱՄՆ 15 նահանգներում կայացած ներկուսակցական ընտրություններին հաղթել են գործող նախագահ Ջո Բայդենը և 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG