Մատչելիության հղումներ

ՌԴ-ն «չի արձագանքի բանակի հրամանատարներին ձերբակալելու մասին` ՄՔԴ որոշումներին»


Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիազորությունները և որևէ կերպ չի արձագանքի բանակի հրամանատարներին ձերբակալելու մասին այդ ատյանի որոշումներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ՄՔԴ-ի կանոնադրության կողմ չենք, չենք ճանաչում այն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի հեռահար ավիացիայի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կոբիլաշին և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատար, ծովակալ Վիկտոր Սոկոլովին ձերբակալելու որոշումների մասին լրագրողների հարցերին:

«Մենք նաև գիտենք, որ այնտեղ {ՄՔԴ-ում} կան նաև տարբեր փակ գործընթացներ, որոնք կատարվում են գաղտնի, մենք նման որոշումներին համապատասխան ենք վերաբերվում»,- ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG