Մատչելիության հղումներ

Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է բացահայտել Ռուսաստանի համար անբարենպաստ միջազգային պայմանագրերը


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է վերանայել միջազգային պայմանագրերը, բացահայտել դրանցից Ռուսաստանի համար անբարենպաստները, որոնք արտոնություններ են տալիս թշնամական երկրներին և նախապատրաստել դրանց չեղարկումը։

«Պետք է Արտաքին գործերի նախարարության հետ մեկ անգամ ևս ուշադիր վերլուծել բոլոր համաձայնագրերը, համաձայնագրերը, որոնք առավելություն և միակողմանի արտոնություններ են տալիս թշնամական, չեմ ասում անբարյացակամ, ուղղակի՝ թշնամական երկրներին: Պետք է նման հանգիստ, մանրամասն աուդիտ կատարել և պատրաստել մի նոր փաթեթ, որով կչեղարկվեն Ռուսաստանի համար անբարենպաստ համաձայնագրերը»,- հայտարարել է Դաշնային խորհրդի նախագահը։

Նրա խոսքով՝ այդ աշխատանքն անհրաժեշտ է Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, պետական մնացած գերատեսչությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ համատեղ։

Մատվիենկոն խնդրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովին և Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինին ձեռնամուխ լինել այդ աշխատանքին:

«Արդեն մի քիչ ուշացել ենք, երկու տարի համբերել ենք, երկու տարի է՝ փորձում ենք քաղաքակիրթ վարվել, մենք հետայսու էլ քաղաքակիրթ կվարվենք, բայց կոշտ ու խիստ կպաշտպանենք մեր շահերը»,- հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG