Մատչելիության հղումներ

Վիկտորյա Նուլանդն այս ամիս կլքի պաշտոնը


Վիկտորյա Նուլանդը՝ ԱՄՆ երրորդ բարձրաստիճան դիվանագետը, այս ամիս կլքի իր պաշտոնը, հայտնում է Պետդեպարտամենտը` նշելով, որ 62-ամյա պաշտոնյան անցնում է թոշակի։

Վիկտորյա Նուլանդը Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցնում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը՝ մասնավորապես համակարգելով հետխորհրդային պետությունների հետ հարաբերություններին առնչվող հարցերը, Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո նշանակվել է քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ:

Նուլանդը 1990-ականներին աշխատել էր Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, այնուհետև ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն էր։ Վերջին տարիներին՝ հատկապես Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում, ամերիկացի պաշտոնյան բազմիցս է հայտնվել Ռուսաստանի իշխանությունների քննադատության թիրախում՝ «Ուկրաինային բացահայտ պաշտպանելու» համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG