Մատչելիության հղումներ

Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է, սահմանին կուտակումներ չկան․ ԳՇ պետ


Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է, սահմանին կուտակումներ չկան, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Ներկա դրությամբ կուտակումներ չկան, ՀՀ ԶՈՒ-ն ուշի ուշով հետևում է բոլոր միջոցներով հակառակորդի շարժերին։ Ադրբեջանի զինված ուժերի և այդպիսի կուտակումներ չկան և օպերատիվ իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն», - ասաց Ասրյանը։

«Ներքին Հանդի ուղղությամբ հետաքննությունը դեռ չի ավարտվել»

Դիտարկմանը, թե Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մոտ 20 դիրք ունի՝ ԳՇ պետն այսպես արձագանքեց․ - «Շփման գիծն իրենից ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք որը և՛ հակառակորդի կողմից, և՛ մեր կողմից դիրքեր են տեղադրված, ու եթե հակառակորդն ունի 20 դիրք ուրեմն մենք էլ․․․ բայց քանակը չբացազատեմ», - ասաց ԳՇ պետը։

Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունեցավ։ Բաքուն հայտարարեց, թե «Հատուցում» գործողություն է իրականացրել՝ մեղադրելով հայկական կողմին նախորդ օրը Ներքին Հանդի ուղղությամբ հրադադարը խախտելու և իրենց սահմանապահին վիրավորելու համար։

Նախքան ադրբեջանական կրակոցները Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունը հայտարարել էր, որ հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է։

«Ազատության» հարցին ի պատասխան Ասրյանն այսօր տեղեկացրեց, որ «Ներքին Հանդի ուղղությամբ հետաքննությունը դեռևս իր ավարտին չի հասել»։

XS
SM
MD
LG