Մատչելիության հղումներ

Պահպանողականները հաղթել են Իրանում կայացած ընտրություններում


Իրանում մարտի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել են պահպանողականները, այսօր հայտարարել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ պահպանողական թեկնածուները հաղթել են Իրանի բոլոր երկրամասերում, ներառյալ՝ մայրաքաղաք Թեհրանում։

Ուրբաթ օրը կայացած ընտրություններն աչքի են ընկել քվեարկողների ակտիվության ցածր մակարդակով։ Խորհրդարանական ընտրություններին, ըստ պաշտոնական տվյալների, մասնակցել է իրանցի ընտրողների ընդամենը 41 տոկոսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG