Մատչելիության հղումներ

Վարշավան առաջարկում է ամբողջությամբ արգելել ռուսական և բելառուսական գյուղմթերքի ներկրումը ԵՄ


Լեհաստանն առաջարկում է ամբողջությամբ արգելել ռուսական և բելառուսական սննդամթերքի և գյուղմթերքի ներկրումը Եվրամիության (ԵՄ) տարածք, Վիլնյուս կատարած այցի ընթացքում հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Այսօր ես խորհրդարանի խոսնակին մի բանաձևի նախագիծ կուղարկեմ, որով Եվրահանձնաժողովին կոչ է արվում ամբողջական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից և Բելառուսից ներկրվող սննդամթերքի վրա», - նշել է Լեհաստանի վարչապետը։

«Ես վստահ եմ, որ համաեվրոպական որոշումը անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, քան առանձին պետությունների կողմից կայացվածը», - Լիտվայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Տուսկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG