Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Հունաստանը պայմանավորվել են «նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը»


Հայաստանն ու Հունաստանը պայմանավորվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել այդ համագործակցությանը։

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Նիկոլաոս Դենդիասն ու Սուրեն Պապիկյանն այսօրվա հանդիպմանը բացի այս պայմանավորվածությունից, քննարկել են պաշտպանության բնագավառում ներկայիս աշխատանքները, նախորդ դեկտեմբերին Աթենքում բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքները:

Ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ նախարարները խոսել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին։

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այսօր է ժամանել Հայաստան։

Դեկտեմբերին Հունաստանում նախարար Սուրեն Պապիկյանի այցի ժամանակ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր էր կնքվել։

XS
SM
MD
LG