Մատչելիության հղումներ

Ալիև․ «Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դրականորեն չէր արձագանքում Բաքվի խաղաղ նախաձեռնություններին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դրականորեն չէր արձագանքում Բաքվի խաղաղ նախաձեռնություններին», - այսօր Բուլղարիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հայաստանը հակառակն էր անում՝ Ղարաբաղի միլիտարիզացիայի և զինման քաղաքականություն իրականացնելով։ Երևանը շարունակում էր այդ տարածք մեծ քանակությամբ ականներ և ռազմամթերք տեղափոխել», - պնդել է Ալիևը։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի հարձակման մասին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, թե Բաքուն դրանով «միջազգային իրավունքի նորմերի համապատասխան վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Անցած տարվա սեպտեմբերի 19-20-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց՝ շուրջ 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG