Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն Ինգուշեթիայում ոստիկանության և անհայտ անձանց միջև


Արխիվ
Արխիվ

Ռուսական անվտանգության ուժերը ամբողջ գիշեր «կռվել են ենթադրյալ զինյալների դեմ» Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունում՝ Ինգուշեթիայում, հաղորդում են ռուսական պետական լրատվամիջոցները։

Շաբաթ օրը Կարաբուլակ քաղաքի բնակելի շենքերից մեկում խուզարկության ժամանակ ենթադրյալ զինյալները կրակ են բացել ռուս իրավապահների ուղղությամբ, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեին։

Դեպքի վայր ժամանած իրավապահների և ենթադրյալ հանցագործների միջև հրաձգություն է սկսվել, նշում է նույն աղբյուրը։

Ռուսական RIA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ կիրակի առավոտվա դրությամբ «ակտիվ միջոցառումներ» են իրականացվում գրոհայիններին «չեզոքացնելու» համար։

«Հակաահաբեկչական ռեժիմ» է մտցվել, որը իշխանություններին թույլ է տալիս սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը, հաղորդակցությունը, «անհատներին հեռացնել որոշակի տարածքներից»։

Ինգուշեթիան՝ Ռուսաստանի ամենափոքր շրջանը, տեղակայված է Հյուսիսային Օսիայի և Չեչնիայի միջև։ Այն ունի մոտ կես միլիոն բնակչություն։

Գրեթե մեկ տասնամյակ մինչև 2017 թվականը Ռուսաստանի անվտանգության ուժերը պայքարում էին զինված ապստամբության դեմ, որը կազմակերպում էին մի շարք իսլամիստական զինյալ խմբավորումներ Ինգուշեթիայում, ինչպես նաև Դաղստանում և Չեչնիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG