Մատչելիության հղումներ

Ռուսաստանն իրավունք չունի ժողովրդավարության մասին դասախոսություն կարդալու. Մոլդովայի ԱԳՆ


Տիրասպոլ, արխիվ
Տիրասպոլ, արխիվ

Ռուսաստանն իրավունք չունի ժողովրդավարության մասին դասախոսություններ կարդալու, հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը։

Երկու երկրների միջև լարվածությունը մեծացել է այն բանից հետո, երբ չճանաչված Մերձդնեստրի իշխանությունները Քիշնևի կողմից «տնտեսական շրջափակմանը» դիմակայելու համար օգնություն են խնդրել Ռուսաստանից, որի հովանավորության շնորհիվ ինքնահռչակ հանրապետությանը շուրջ երեք տասնամյակ գոյատևում է Մոլդովայից անջատ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթվա սկզբին ասել էր, որ Մոլդովայի կառավարությունը գնում է Կիևի հետքերով։

Քիշնևն այս ամենը որակել է պրոպագանդա։

«Նախարար Լավրովը և Կրեմլի ռեժիմը բարոյական իրավունք չունեն ժողովրդավարության և ազատության մասին դասախոսություններ կարդալու», - ասվում է Մոլդովայի արտգործնախարարության շաբաթ օրը արած հայտարարության մեջ։

«Մի երկիր, որը բանտարկում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին և սպանում նրանց, անհիմն հարձակվում է իր հարևանների վրա, ոչինչ չունի աշխարհին առաջարկելու, բացի արյունը և ցավը», - հայտարարել է պաշտոնական Քիշնևը:

Մոլդովայի և Ռուսաստանի հարաբերությունների միջև լարվածության պատճառը նաև Քիշնևի կառավարության՝ եվրոպամետ քաղաքականություն վարելն է, Քիշնևը Մոսկվային մեղադրում է այն ապակայունացնելու փորձերի մեջ, գրում է Reuters-ը։

«Մենք կառուցում ենք եվրոպական ապագան, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները, անկախ լեզվից և ազգային պատկանելությունից, ապրեն խաղաղության և բարգավաճման մեջ», - ասված է Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG