Մատչելիության հղումներ

Լեհաստանում վարորդը մեքենայով մխրճվել է կանգառում գտնվող մարդկանց մեջ


Միջադեպ տրամվայի կանգառում, Շչեցին, 1 մարտի, 2024թ.
Միջադեպ տրամվայի կանգառում, Շչեցին, 1 մարտի, 2024թ.

Լեհաստանում՝ Շչեցին քաղաքում երեկ 19-ը մարդ տուժել է այն բանից հետո, երբ մի վարորդ իր մեքենայով մխրճվել է տրամվայի կանգառում սպասողների մեջ:

Վրաերթի ենթարկված տասնհինգ մարդկանցից վեցը երեխաներ են, ևս չորսը տուժել են, երբ վարորդը բախվել է նրանց մեքենաներին՝ փորձելով փախչել դեպքի վայրից: Տուժածներից երկուսի վիճակը կայուն ծանր է:

Ոստիկանության խոսնակ Պավել Պանկաուն լրագրողներին ասել է, որ կասկածյալը ձերբակալվել է, նա 33-ամյա լեհ է, ով, ըստ նախնական ստուգման, ոգելից խմիչք կամ թմրադեղ չի ընդունել: Նրա արարքի դրդապատճառը հայտնի չէ:

«Հակառակ սոցցանցերում տարածված ասեկոսեների, դա ահաբեկչություն չէր: Վարորդը ազգությամբ լեհ է, 33-ամյա տղամարդ: Ըստ նախնական տվյալների՝ նա եղել է սթափ վիճակում, բայց այդ ուղղությամբ մենք դեռ լրացուցիչ ստուգումներ կանցկացնենք»,- ասել է ոստիկանության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG