Մատչելիության հղումներ

«Վարդավառ». հայերենը, հայկական տարազն ու մշակույթն առաջին անգամ՝ Դիսնեյում


Դրվագի պրեմիերան տեղի է ունեցել մարտի 1-ին։

Disney Junior ալիքն առաջին անգամ հայկական մշակույթն է ներկայացրել՝ «Մինի Մաուսի Զվարճանքի տուն» անիմացիոն ֆիլմի «Վարդավառ» դրվագով։

Միքի և Մինի Մաուսներն ընկերների հետ տոնում են հայկական ավանդական «Վարդավառը»։ Գառնու տաճարն ու Կասկադը հիշեցնող հետնապատկերի առաջին պլանում Աստղիկը Մինի Մաուսին է ներկայացնում իր հայկական տարազը, խոսում հայերեն։ Աստղիկին հնչունավորել է հայկական արմատներով Լիանա Բդևին։

Դրվագի պրեմիերան տեղի է ունեցել մարտի 1-ին։

Սցենարի հեղինակը Քեթլին Սարնելլի Կապուկչյանն է, ում ամուսինը հայ է։ Լոս Անջելեսում գործող Հայկական կինոընկերությունը տեղեկացնում է, որ դրվագում նաև Չիպն ու Դեյլը խորոված են անում ու թահին վաճառում։

«Վարդավառ». հայերենը, հայկական տարազն ու մշակույթն առաջին անգամ՝ Դիսնեյում
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG